Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

21.april.2025: prof. Karen Khanlari- Շվեդական սոցիալ-դեմոկրատիայի ռահվիրան՝ հեղափոխանութեան lari -
Շվեդական սոցիալ-դեմոկրատիայի ռահվիրան՝ հեղափոխանութեան մասին

Շվեդական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Շվեդիայի կրկնակի վարչապետ (1969-1986թթ․) և Սոցինտերնի փոխնախագահ՝ Ուլոֆ Պալմեն (1927-1986թթ․), ով իր վարչապետության պաշտոնավարման ժամանակ քաղաքական ահաբեկչության զոհ է դարձել 1986 թվականին, Աւստրիայի կանցլեր՝ Բրունո Կրայսկիին և Դաշնային Գերմանիայի կանցլեր՝ Ուիլի Բրանդտին գրած նամակում, 1972թ․ մարտի 17-ին, սկզբունքային և գաղափարական ուսանելի տեսակետ է հայտնել հեղափոխություն հասկացության մասին, որը բերում ենք ստորև․

«Իհարկե, մենք գիտակցում ենք, որ երբեմն իրավիճակներ են գոյանում, երբ բռնությունը միակ հուսահատ լուծումն է: Շատ երկրներ այս ճանապարհով հասել են ազգային անկախության։ Բայց մենք բռնության դիմելը, նույնիսկ արտաքին գերիշխանության դեմ պայքարում, համարում ենք վերջին լուծումը, որը պետք է մեջտեղ հանվի՝ բանակցությունների միջոցով հակառակորդին համոզելու տարիների ջանքերից հետո միայն․․․

«Ես այցելել եմ երկրներ, որոնց ժողովուրդները զենքը ձեռքին երկար ժամանակ պայքարել են իր ազատության և անկախության համար։ Ամեն ոք, ով մասնակցել է հեղափոխության, լավ է հասկանում իմ խոսքերի իմաստը և իրեն թույլ չի տա որևէ լիրիկական երևակայություն ունենալ այս մասին։ Զենքի օգտագործումը ոչ թե կռվելու հաճույքի, այլև՝ կառուցողական պայմաններ ստեղծելու համար է, քանցի ամեն հեղափոխության հաղթանակի հաջորդ օրն իսկ սկսվում է առօրյան կերտելու մեծ պարտականությունը»։

(La social-démocratie et L'avenir, 1976 (Սոցիալ-դեմոկրատիայի ապագան), պարսկերէն թարգմանություն, Թեհրան, 1985, էջ 153)
Սոցիալ-դեմոկրատիայի մեծ տեսաբանն ու ռահվիրան, մի քանի տարի հետո, այս անգամ ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլիայում, 1975թ․ նոյեմբերի 11-ի իր ճառում, կրկին արտաբերել է իր գաղափարական համոզումը հեղափոխության անխուփելիության սկզբունքի շուրջ։ Ի լուր աշխարհի, Ուլոֆ Պալմեն ասել է․

«Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք փոփոխությունները կարող են իրականացվել միայն բռնության, հեղափոխության միջոցով, թե՞ կա խաղաղ ճանապարհ՝ վերացնելու համար գաղութատիրության, ռասիզմի և ապարտեիդի մարդկային արժանապատվության վիրավորանքը:

«Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ երբ խաղաղությանը և առաջադիմությանը ձգտող մարդիք բախվում են ճնշումների և շահագործման պատնեշին, նրանք ի վերջո կդիմեն բռնության և ուժի: Իսկ նրանք, ովքեր պաշտպանում են իրենց անարդար արտոնությունները, կկործանվեն, եթե հրաժարվեն ռասայական ներդաշնակ կյանքի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքից»:

(Arbetarrörelsens arkiv och bibliotek, Olof Palmes familj, olofpalme.arbark.se, էջ 153)

Պալմեների ոչ միայն գաղափարական տեսությունները, այլև նրա սկզբունքային մոտեցումներն ու անվեհեր կեցվածքները, ավել քան երբևե, այսօր անհրաժեշտ են մանավանդ հայերի նման իրավազուրկ ազգերին՝ համաշխարհային քաղաքականության բեմահարթակում։

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.