Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

15. Giug.2022: Karen Khanlari - Սոցիալիզմի և ժողովրդավարության փոխկապակցվածության Դաշնակցական ընկալումը
Սոցիալիզմի և ժողովրդավարության փոխկապակցվածության Դաշնակցական ընկալումը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կազմակերպություն է (ՀՅԴ գործող Ծրագիր, 1998թ.):

Ընկերվարությունը (Socialism), ժողովրդավարությունը (Democratism), ազգայնությունը (Nationism) և հեղափոխականությունը (Revolutionism) համամարդկային գաղափարական արժեքներ են, որոնց միջոցով Դաշնակցությունը ձգտում է ամբողջական Հայրենիքում ստեղծել հզոր պետություն և մեկտեղված հայության ազգային, քաղաքական, սոցիալական և հոգեմտավոր կյանքը դարձնել համերաշխ, արդար ու կենսունակ:

ՀՅ Դաշնակցության քառյակ գաղափարները միմիանցից անկախ, տարանջատ արժեքներ չեն: Սույն արժեքների տեսաբանական բնաշրջումը և գաղափարախօսական օտար շարժումների փորձը ցույց է տալիս, որ սրանք իրար չհակասող, լրացնող են, և ի վիճակի են համարկվել, դիֆուզացվել որպես մեկ և անքակտելի արժեհամակարգ:

ՀՅԴ գաղափարախոսական քառասյուն գավիթի անբաժանելի սյունն է՝ ժողովրդավարությունը։ Այսպես է հիմա, այսպես է եղել ի սկզբանե․

- Ապագա ազատ Հայաստանում իշխող ժողովրդական-դեմոկրատական կառավարությունը, ծառայելով ընդհանրության շահերին, անշուշտ պիտի հաստատվի հավասար ընտրողական իրավունքի վրայ (ՀՅԴ անդրանիկ Ծրագիր, 1892թ.):

- Ամենալայն չափերով դեմոկրատացնել քաղաքական կազմակերպությունը, պետությունները վերածել ֆեդերատիւ-դեմոկրատական հանրապետությունների, ներկա միապետական ու դրամատիրական կարգերը փոխարինել լայն դեմոկրատիայով (ՀՅԴ Ծրագիր, 1907թ.):

- Հայաստանը պետք է լինի ժողովրդավար անկախ հանրապետություն (ՀՅԴ Ծրագիր, 1925թ.):

- Ընկերվարությունը գերազանցապես ժողովրդական և ժողովրդավար մի շարժում է: Ժողովրդավարությունը ընկերվարական շարժման և ընկերվարական կարգերի ամենատիրական յատկանիշն է և բխում է նրանց էությունից (ՀՅԴ Ծրագիր, 1982թ.):

Սոցիալապես անապահով հասարակության մեջ, ուր ակնառու են դասակարգային ընդգծված տարբերությունները, ուր առկա են աղքատության երևույթները, ուր տիրական են ազատ շուկայական կոչված համակարգի օրենքներն ու համընդհանուր հոգեբանությունը, ուր օրինաչափ և բնականոն է համարվում շահագործումը, ահա դեմոկրատիան վերածվում է սոսկական մեխանիզմի, մանիպուլացիայի պոպուլիստական ձեռքերում՝ իշխանությանը տիրանալու կամ պահելու համար։ Ահա թե ինչու է կայանում երկու գաղափարների փոխկապակցվածության անհրաժեշտությունը․

- ՀՅ Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է և սահմանափակ՝ առանց ընկերվարության (ՀՅԴ գործող Ծրագիր, 1998թ.):

Իհարկե սոցիալիզմի և ժողովրդավարության փոխկապակցվածության իր այս ընկալման մէջ բնականաբար միայնակ չէ ՀՅԴ-ն։ Արգենտինացի սոցիալիստները ևս սույն կապակցվածությունը սահմանում են հետևյալ դիպուկ բանաձևով.

Ժողովրդավարությունը նվազագույն սոցիալիզմն է, սոցիալիզմը` բարձրագույն ժողովրդավարությունը (Արգենտիանայի սոցիալիստական կուսակցություն, Ծրագիր, 2002թ.):

Լիբերալական մտածողությունը դեմոկրատիան համարում է լոկ վարչա-քաղաքական կատեգորիա, քաղաքական համակարգի կառավարման մեխանիզմ։ Ի տարբերություն լիբերալիզմին, սոցիալիստական միտքը, արժեվորելով դեմոկրատիայի արդյունավետությունը, մշտապես ձգտել և ձգտում է կառավարման այդ համակարգը կիրառել մյուս բոլոր ոլորտներում․

[Ժողովրդավարությունը] ապահովում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը և, հաստատութենական ու ներկաացուցչական հիմունքով, ժողովրդի ամբողջական և լիարժեք մասնակցությունը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կյանքին՝ այդպիսով արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովըրդի և պետության փոխհարաբերությունը (ՀՅԴ գործող Ծրագիր, 1998թ.): https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0CS61emcez3wRRkPErQDgoLkGgdCs7p1baf2KP6TtUxCQEVsu8UtWLUpNuqfJ1nS7l&id=100057028127633

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.