Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

22. AP. 2022: Իրանը Հայկական թանգարան կբացի Թավրիզ քաղաքում , որպեսզի երկրի այցելուները ճանաչեն Հայոց պատմությունը
April 21, 2022

Իրանը Հայկական թանգարան կբացի Թավրիզ քաղաքում , որպեսզի երկրի այցելուները ճանաչեն Ըստ իրանական աղբյուրների՝ որոշվել է Թավրիզում ստեղծել հայկական թանգարան։

Հայտարարության մեջ նշվել է, որ Թավրիզը Իրանի՝ հայերով բնակեցված քաղաքներից է, որոնց մեծ մասը համարվում են արվեստագետներ և շատ լավ հարաբերություններ ունեն Իրանի կառավարության հետ՝ սկսած Սեֆյանների ժամանակաշրջանից։
Այսօր Թավրիզում մեծ հայկական համայնք կա։ Քաղաքում գործում է «Արարատ» հայկական կրթական, մշակութային, մարզական և կրոնական կենտրոնը, որի տարածքում հայերն իրենց զգում են ինչպես իրենց հայրենիքում։
Իրանը այս տեղեկատվությունը տարածեց, Շուշիում ադրբեջանցիների կողմց անկացվող այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարի մասին հայտարարությունից հետո։

Նշենք , որ Բաքվի իշխանությունը նախատեսում են հակահայկական և հակաիրանական համաժողով անցկացնել Շուշի քաղաքում։ Ըստ հրապարակված լուրերի՝ Շուշիում նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարը։

http://slim.am/%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9/451490851065018/?fbclid=IwAR2L8zXSCVw4WrZh1QnSTbd6ELPzI8i9gBt1TPGM0RBsHEvN6ySS3BXvLVo

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.