Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

28. AP.2021: Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի յայտարարութիւնը Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի յայտարարութիւնը ԱՄՆ Հայ Դատի
28/04/2021 - 12:50
Print Email
Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի յայտարարութիւնը
Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի յայտարարութիւնը
ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի սիրելի ընկերներ, բարեկամնե՛ր եւ գործընկերներ,

Շնորհաւորում ենք ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից 2021 թւականի Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման առթիւ: Այս իրադարձութիւնը ոչ միայն իրաւական ու քաղաքական առումով կարեւոր վկայութիւն է մարդկութեան դէմ իրագործւած եւ անպատիժ մնացած մեծ ոճրագործութեան, այլեւ արտացոլում է այդ պաշտօնական ճանաչման հեղինակների ողջախոհութիւնն ու մարդկային մեծ արժանիքները:

Անկասկած Հայ Դատի արդար լուծման ուղղութեամբ այս ձեռքբերումն իրականացել է Ձեր տարիների ծաւալուն եւ անխոնջ գործունէութեան շնորհիւ: Դուք երկար տարիների Ձեր աշխատանքով տիպար էք հանդիսանում համայն հայութեանը՝ չվհատւելու, հայրենանւէր աշխատելու եւ ազգի ընդհանրական շահերը ամէն բանից վերը դասելու իմաստով:

Զօրակցում եւ յաջողութիւն ենք մաղթում Ձեր յետագայ աշխատանքներին՝ Հայ Դատի արդար լուծման համահայկական պայքարում:

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակ
Սպահան-Իրան
26 ապրիլ 2021 թ.
Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախումբ յայտարարութիւն https://alikonline.ir/news/national/item/68107-

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.