Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

08-11-2016: ՙ
ԱԴՐԲՋԱՆ՚ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՆ

https://plus.google.com/u/0/photos/117840440373924551320/album/6350605886911413025/6350605887583665938?authkey=CMX6rt2I3d2WzAE
Կարեն Հ. Խանլարյան (Թեհրան)

ՙԱԴՐԲՋԱՆ՚ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆՐԸ
՝
Օսմանյան քարտեզներում, հանրագիտարանային նշանակության հրատարակություններում և դասագրքերում

Մուտք


Պատմական ապացույցները վկայում են, որ 1918 թ. մայիսին ստեղծված Ադրբեջան անունով պետության անվանակոչման հարցում վճռական դեր են ունեցել օսմանյան Թուրքիայի իթթիհատական իշխանությունները։ Հենց նրանց թելադրանքով և անցյալում Ալբանիա, Շիրվան կամ Շերվան կոչվող տարածքների անվանախեղմամբ՝Մուսավաթ՚կուսակցություննայդ նորագոյացությունն անվանեց Ադրբեջան։
Իթիհատականներն ու մուսավաթականները թերևս ձգտում էին քաղաքաիրավական պարարտ հող պատրաստել Իրանի Ատրպատական նահանգը հետագայում այս նոր պետությանը կցելու համար։
Շուրջ երկու տարի անց՝ 1920-ի ապրիլին, խորհրդային Կարմիր բանակի ռազմական նվաճումների արդյունքում, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության ամբողջական անունը կրող այս պետությունը կորցրեց իր անկախությունը։ Ձևավորվեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-ը (ԱԽՍՀ), որն առաջինի փաստական վերանվանումն էր և նրա կազմում ի հայտ եկան Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն-ն ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ-ը։
Հակառակ վրացական և հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-ների, որոնք համարվում էին ազգերի ինքնորոշման իրավունքի Լենինյան սկզբունք-ի պետական դրսևորումներ, ՙԱդրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-նի սկզբանե, դիտվում էր իբրև
ինտերնացիոնալիստական պետություն։ Նման բնույթի պետական բնորդի որդեգրումը մտածել է տալիս, որ խորհրդային ղեկավարները միգուցե գիտակցում էին, որ կովկասյան թաթարներին ադրբեջանական ազգ կամ ժողովուրդ անվանելը կոպիտ սխալ կարող է համարվեր, ինչն էլ ենթադրում էր պատմաշխարհագարկան բազմակողմանի խեղաթյուրումներ։
* ݹ 峕۳ 25.11.2012

Այնուամենայնիվ ինտերնացիոնալիստական հանրապետության անվան մեջ ադրբեջանական եզրի պահպանումը ևս պատմաիրավական հնարավորությունն էր տալիս Խորհրդային Միությանն Իրանի Ատրպատականն օկուպացնելու և իր տարածքային կազմին կցելու համար։ Ի դեպ, րկրորդ աշխարհամարտի ընթացքին՜ թեև նման մի հնարավորություն ձեռք բերվեց, սակայն, այն չհաջողվեց իրացնել։
Ինտերնացիոնալիստական բնույթի պետական բնորդի կիրառումն ԱԽՍՀ-ի պարագայում մտածել է տալիս, թե ինչու՞ 1991-ին վերանկախացած Ադրբեջան-ի իշխանությունները, ի թիվս այլ հիմնավորումների՝ հրաժարվեցին և մինչ օրս համառորեն շարունակում են հրաժարվել ԱԽՍՀ-ի իրավահաջորդությունից, քանզի ներկայումս նրանք պնդում են, թե իբր՝ Ադրբեջան-ը զուտ էթնիկական հիմքի վրա ստեղծված ազգային պետություն է։
Արդ հարց է առաջանում՝ արդյո՞ք Արաքսից հյուսիս երբևէ գոյություն է ունեցել Ադրբեջան անունով պատմական տարածք։ Եվ արդյո՞ք պատմական առումով նման կատեգորիկ թյուրիմացությունը որևե առընչություն ունի՝ Իրանի Ադրբեջան, Ատրպատական կամ Ատրոպատենե պատմական տարածքի հետ։
Այս կապացությամբ ծավալվող քննարկումներում, Բաքվի պանթուրքիստ պատմաբանների մոտ օրինաչափ ավանդույթ է ձևավորվել, որի հիման վրա նրանք հարցականի տակ են առնում և համառորեն մերժում են իրանական, ռուսական, եվրոպական և հատկապես՝ հայկական սկզբնաղբյուրների հավաստիությունը, դրանք համարելով միակողմանի և կեղծ։
Ուստի ներկայացվող ուսումնասիրության նպատակն է օսմանյան հանրագիտական նշանակության փաստաթղթերի եւ քարտեզների ընդմիջից վեր հանել Ադրբեջան աշխարհագրական հասկացությունը։ Սրանով ընթերցողների և հետազոտողների դատին ենք հանձնում Բաքվի պանթուրքիստ պատմաբանների չափանիշներին համապատասխանող, ոչ միտումնավոր և անկողմնակալ օսմանյան փաստարկները։


1. Օսմանյան քարտեզները


Օսմանյան քարտեզագրության նախահայրերից է Փիրի Ռեյիսը բուն անունով՝ Հաջի Մեհյեդին Բեն Հաջի Մեհմեդ։ Օսմանյան այս քարտեզագիրը ծնվել է 1465-1470 թթ. միջև ընկած ժամանակահատվածում և մահացել 1554 կամ՝ 1555 թ.։ Փիրի Ռեյիսը, որպես Օսմանյան կայսրության ծովակալ, եղել է ծովային քարտեզների պատրաստման և մշակման ընդհանուր պատասխանատուն։ Նրա մշակած ծովային քարտեզները հավաքագրվել են Ծովագիրք (Քիթաբ-ի-բահրիյե / کتاب بحریه) անունով հավաքածուում ։ Սույն հավաքածուն կազմվել է 1513 թ. Ստամբուլում, և 1929 թ. հայտնաբերվել է Թոփքապի պալատի մատենադարանից ։ Վերջերս հավաքածուն ամբողջապես թվայնացվել է Վալցեր անվան գեղարվեստի թանգարանի (The Walters Art Museum) միջոցներով ։ Քիթաբ-ի-բահրիյե-ում, ի թիվս Փիրի Ռեյիսի մշակումների, առկա է նաև Կասպից ծովը (Բահր-ի-Խազեր / بحر خزر) և մերձափնյա որոշ տարածքներն ընդգրկող ծովային քարտեզը (տե՜ս նկար 1)։


Նկար 1-
Կասպից ծովի ծովաքարտեզը Փիրի Ռեյիսի Ծովագիրք հավաքածուից

Այս ծովային քարտեզում Կասպից ծովի հարավ արևմտլյան տարածքը (տե՜ս Նկար 2), իրանական Գիլան երկրամաս-ի (Մեմլիկեթ-ի-Գիլան / مملکت گیلان) հարևանությամբ, անվանվել է` Շերվան երկրամաս (Մեմլիկեթ-ի-Շերվան / مملکت شروان), որի կազմի մեջ նշվել են Բագու (باکو) և
Շամախի (شماخی) քաղաքների անունները։ Սոյն քաղաքների մերձակայքում ոչ մի նշույլ անգամ չկա Ադրբեջան-ից։


Նկար 2-
Կասպից ծովի հարավ արևմտլյան տարածքը՝
ըստ Փիրի Ռեյիսի Ծովագիրք հավաքածուի


Օսմանյան նշանավոր քարտեզագիրներից է նաև Քյաթիբ Չելեբին։ Բուն անունով՝ Մուստաֆա Հաջի Խալիֆե քարտեզագիրը ծնվել է 1638 թ. Ստամբուլում և մահացել 1688 թ.։ Երիտասարդ տարիքում զինվորագրվել է օսմանյան բանակում և 13 տարի շարունակ ներկա է եղել արևելյան տարբեր ռազմաճակատներում՝ Իրանի դեմ պատերազմին, Համադան քաղաքի դեմ գրոհին, Բաղդատի պաշարմանը և այլն ։ Քյաթիբ Չելեբիի մշակումներից մեկը Սեֆյան Իրանի վարչատարածքային քարտեզն է (տե՜ս Նկար 3-ը)։



Նկար 3
-
Սեֆյան Իրանի վարչատարաքային քարտեզը, հեղինակ՝ Քյաթիբ Չելեբի

Սույն քարտեզում, Իրանի հյուսիս արևմտյան տարածքում (տե՜ս Նկար 4-ը), Ադրբեջան երկրամասը նշվել է Մեմլիկեթ-ի-Ազերբեյջան (مملكت ازربیجان) անունով՝ Արաքս գետի (նահր-ի-Արաս / نهر ارس) հարավում, որի տարածքում երևում են նաև Թավրիզ (تبریز), Արդեբիլ (اردبیل), Սուֆյան (صوفیان), Ղարադաղ (պատմական Փայտակարան / قره طاق), Ջուլաֆե (պատմական Ջուղա / جولافه), Խոյ (خوی) քաղաքներն ու գավառները և այլն։






Նկար 4-
Սեֆյան Իրանի հյուսիս արևմտյան տարածքը, ըստ Քյաթիբ Չելեբիի

Մեր կողմից վկայաբերվող մյուս քարտեզը պատկանում է գրականագետ, հետազոտող եւ քաղաքական գործիչ Իբրահիմ Մութուֆերեկեին, ով ծնվել է 1674 թ. Տրանսիլվանիայում, հունգարական ընտանիքում։ Օսմանյան բանակի կողմից գերեվարվելուց հետո՝ կրօնափոխ դարձած Իբրահիմ Մութուֆերեկեի հունգարական անունը և ազգանունը չի հիշատակվել պատմության մեջ։ Նա Օսմանյան կայսրության առաջին արաբատառ տպարանի հիմնադիրն է, ուր հրատարակվել է Քյաթիբ Չելեբիի Աշխարհացույց (Ջիհան նամա / جهان ‌نما) աշխարհագրական աշխատությունը։ Վախճանվել է 1745 թվականին ։ Իբրահիմ Մութուֆերեկեի միջոցով մշակված և օսմաներենով հրատարակված հերթական գործերից է Իրանի երկրամասերը (Մեմալեկ-ի-Իրան / ممالك ایران) վերնագրով քարտեզը, ուր պատկերված է Սեֆյան Իրանը (տե՜ս Նկար 5)։





Նկար 5-
Իրանի երկրամասերը վերնագրով քարտեզը, հեղինակ՝ Իբրահիմ Մութուֆերեկի

Սույն քարտեզի մի հատվածում՝ Իրանի հյուսիս արևմտյան տարածքում (տե՜ս Նկար 6), Ադրբեջանը (Մեմլիկեթ-ի-Ազերբեյջան) նույնպես նշված է Արաքսի հարավում, իսկ Մեմլիկեթ-ի-Շերվան-ը Արաքսի հյուսիս արևելյան մասում։ Վերջինիս կազմի մեջ երևում են՝ Բաքու և Շամախի քաղաքները։ Ուշագրաւ կետն այն է, որ քարտեզում նշված են նաև Երևան նահանգ-ը (Իյալեթ-ի-Րևան / ایالت روان), Ղարաբաղի նահիյե-ն (Նահիյե-ի-Ղարաբաղի / ناحیه قره باغی) և Նախիջևանը (نخجوان)։








Նկար 6-
Սեֆյան Իրանի հյուսիս-արևմտյան տարածքը՜
Շերվանը, Երևանը, Ղարաբաղը և Նախիջևանը՝ ըստ Իբրահիմ Մութուֆերեկեի


Օսմանյան երկիրը (Էլ-մեմլիկեթ-էլ-Օսմանի / المملکته العثمانیه) վերնագրով օսմանյան պաշտոնական մի քարտեզում, որը մշակվել է արաբերենով և տպագրվել 1893 թվականին՝ Բեյրութում (տե՜ս Նկար 7-ը), ներկայիս Ադրբեջանի Հանրապետության աշխարհագրական դիրքն անվանվել է Շիրֆան (شیرفان) (արաբերենում հատուկ անուններում օգտագործվող վ տառը հաճախ փոխարինվում է ֆ-ով)։ Իսկ Ազերբեյջան-ը (ازربیجان) միանգամայն առանձնացվել է որպես Իրանի (Բելադ-էլ-Աջեմ / بلاد العجم) երկրամաս (տե՜ս Նկար 8)։


Նկար 7-
Օսմանյան երկիրը արաբերեն քարտեզը, Բեյրութ, 1893

Քարտեզի հատկանշական կետն այն է, որ Ղարաբաղի տարածքը (Կարաբախ / کراباخ), ակնբախորեն, առանձնանցվել է Շիրֆան-ից՝ Կուռ (کور) գետի բնական սահմանով։


Նկար 8-
Շերվանը, Ադրբեջանը, և Ղարաբաղը,
ըստ Օսմանյան երկիրը արաբերեն քարտեզի


Հավանաբար՝ 19-րդ դարի վերջերին, կտավի վրա տպագրված, օսմաներեն մի քարտեզ ևս կա մեր տրամադրության տակ, որը կնքված է Վիկտոր Ադվիլ (Victor Advielle) հաստատության կնիքով (տե՜ս Նկար 9)։


Նկար 9-
կտավի վրա տպագրված օսմաներեն քարտեզը՝
Վիկտոր Ադվիլ հաստատության կնիքով


Սույն քարտեզում, նույնպես, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության աշխարհագրական դիրքն անվանվել է Շիրվան և նրանից՝ Կուռ գետի երկայնքով, առանձնանցվել է Ղարաբաղի (Ղարեբաղի / قره باغی) տարածքը (տե՜ս Նկար 10)։


Նկար 10-
Շերվանը և Ղարաբաղը՝
ըստ Վիկտոր Ադվիլ հաստատության կնիքով կնքված քարտեզի



2. Հանրագիտարանային նշանակության հրատարակությունները


Գրականագետ և օսմանյան պաշտոնական պատմաբան Ահմեդ Ռիֆաթ Էֆենդիի հեղինակած Օսմանյան գրանցագիր-ը (Սիջիլի-ի-օսմանի / سجل عثمانی) և Պատմաաշխարհագրական բառագիրք-ը (Լուղաթ-ի-Թարիխիյե-վե-Ջուղրաֆիյե / لغات تاریخیه و جغرافیه) սկզբնաղբյուրային նշանակություն ունի և դասվում է Օսմանյան կայսրության հանրագիտարանային բնույթի առաջին աշխատությունների շարքին ։ Ահմեդ Ռիֆաթ Էֆենդին, գրական անվամբ՝ Յաղլիկչիզադե, ծնվել է Ստամբուլում 19-րդ դար առաջին կեսին։ Երիտասարդ տարիքից աշխատել է նախ՝ ֆինանսների նախարարությունում, ապա օսմանյան բանակի ծովուժում։ Պետական ծառայություններից հիշատակվում է նրա գործունեությունը որպես բարեփոխումների (թանզիմաթ) հանձնաժողովի անդամ։ Մահացել է 1895 թվականին։
Ահմեդ Ռիֆաթ Էֆենդիի հեղինակած Պատմաաշխարհագրական բառագիրք-ի առաջին հատորը տպագրվել է 1882 թ., Բաբը Ալիում՝ Ստամբուլ (տե՜ս Նկար 11)։


Նկար 11-
Ահմեդ Ռիֆաթ Էֆենդիի հեղինակած
Պատմաաշխարհագրական բառագիրք աշխատության տիտղոսագիրը

Սույն բառագրքի առաջին հատորում Ադրբեջան (Ազերբայջան՚) (آزربایجان) բառի դիմաց առկա է հետևյալ բացատրությունը (տե՜ս Նկար 12). Այս տարածքը գտնվում է Իրանի երկրամասերի (Մեմալեկ-ի-Իրան) հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի և դեվլեթ-ի-էլիյե-ի (իմա՝ Օսմանյան պետություն) հարևանությամբ։ Նրա կենտրոնը Թավրիզ քաղաքն է և նշանակալից այլ քաղաքաներն են՝ Խոյը, Սալմաստը, Արդեբիլը, Էջանը և Մարաղան ։


Նկար 12-
Ադրբեջան պատմական եւ աշխարհագրական հասկացության սահմանումը՝
ըստ Ահմեդ Ռիֆաթ Էֆենդիի հեղինակած Պատմաաշխարհագրական բառագիրք-ի

Բառագրքի չորրորդ հատորում (Ստամբուլ, 1883) Շիրվան բառի դիմաց հանդիպում է հետևյալը (տե՜ս Նկար 13-ը). Վիլայեթ, որ գտնվում է ասիական Ռուսաստանում, Խազեր (Կասպից) ծովի արևմտյան ափում։ Այս վիլայեթը հյուսիսից սահմանվում է Դաղստանով, հարավից՝ Էրիվանով (Երևան) և Կուռ գետով, արևմուտքից՝ Վրաստանով և արևելքից՝ Խազեր ծովով ։


Նկար 13- Շիրվան պատմական եւ աշխարհագրական հասկացության սահմանումը՝
ըստ Ահմեդ Ռիֆաթ Էֆենդիի հեղինակած Պատմաաշխարհագրական բառագիրք-ի

Գրող, փիլիսոփա և բառարանների ու հանրագիտարանների հեղինակ Շեմսեդդին Սամի Ֆերաշերին ծնվել է 1850 թ. Ալբանիայի Յանինա գավառի Ֆերաշեր քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Յանինայի գիմնազիայում, և սերտել ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, պարսկերեն և արաբերեն։ Երիտասարդ տարիքից աչքի է ընկել գրական ընդունակությամբ։ 1872 թ. տեղափոխվել է Ստամբուլ և ընդունվել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարություն, որպես գրաքննչական գրասենյակի քարտուղար։ Ստամբուլում խմբագրել է Թերջուման-ի-շարղ, իսկ Տրիպոլիում՝ Թրաբլոս գրափ թերթերը։ Աբդուլ Համիդի հրամանով նշանակվել է բանակի հսկիչ կոմիտեի անդամ և պաշտոնավարել մինչև իր վախճանը՝ 1904 թվականը։ Հեղինակն է տպագրված 42 աշխատությունների, որոնցից մատնանշելի են Անունների բառարան (Ղամուս-էլ-էլամ) (قاموس‌الاعلام) և Թուրքերենի բառարան (Ղամուս-ի-թուրքի) (قاموس ترکی) հատորակները, որոնք ունեն գիտական նշանակություն և Օսմանյան կայսրության հանրագիտարանային բնույթի կարևոր աղբյուրններից են համարվում ։



Նկար 14- Շեմսեդդին Սամի Ֆերաշերին, իր կնոջ՝ Էմինեի կողքին

Շեմսեդդին Սամի Ֆերաշերիի հեղինակած Անունների բառարան-ի առաջին հատորը տպագրվել է 1889 թ., Բաբը Ալիում՝ Ստամբուլ (տե՜ս Նկար 15)։


Նկար 15-
Շեմսեդդին Սամի Ֆերաշերիի հեղինակած
Անունների բառարան-ի տիտղոսագիրը


Սույն բառարանի առաջին հատորում Ադրբեջան (آذربایجان) բառի դիմաց առկա է հետևյալ բացատրությունը (տե՜ս Նկար 16-ը). Այս վիլայեթը գտնվում է Իրանի հյուսիս արևմուտքում, որն արևելքից սահմանվում է Գիլան վիլայեթով և Խազեր ծովեզրով, հյուսիսից՝ Ռուսաստանի սահման Արասով (Արաքս) և արևմուտքից՝ օսմանյան սահմանով, այսինքն՝ Բայեզիտի սանջակով ու Քրդստանով, հարավից՝ իրանական Քրդստանով և Իրաքով ։ Հատկանշականն այն է, որ Շեմսեդդին Սամի Ֆերաշերին Ադրբեջանի բացատրության մեջ, ի թիվս լատինական, հունական և պարսկական աղբյուրների, ակնարկում է նաև հայկական պատմագիտական աղբյուրներին՝ մեջբերելով Ատրպատական անվանաձևը ։


Նկար 16- Ադրբեջան պատմական եւ աշխարհագրական հասկացության սահմանումը՝
ըստ Շեմսեդդին Սամի Ֆերաշերիի հեղինակած Անունների բառարան-ի

Բառարանի չորրորդ հատորում (Ստամբուլ, 1894) Շերվան բառի դիմաց առկա է հետևյալ բացատրությունը (տե՜ս Նկար 17). }Շերվան կամ Շիրվան{ կովկասյան երկրամաս, որը գտնվում է Խազեր ծովի արևմտյան ափի և կովկասյան լեռնաշղթայի արանքում ընկած տարածքում։ Նրա ներքևում է Կուռ գետը՝ մինչև ծով, իսկ կենտրոնում՝ Շամախի գավառը ։


Նկար 17-
Շերվանպատմական եւ աշխարհագրական հասկացության սահմանումը,
ըստ Շեմսեդդին Սամի Ֆերաշերիի հեղինակած Անունների բառարան-ի


3. Օսմանյան կայսրությունում օգտագործվող դասագրքերը


Պատմաբան և քաղաքական գործիչ Աբդուլռեհման Շերեֆ բեկը հեղինակ է բազմաթիւ աշխատությունների, որոնցից կարելի է նշել Օսմանյան պետության պատմություն (Թարիխ-ի-դեվլեթի-ի-Օսմանիյե / تاریخ دولتی عثمانیه), Իսլամական պետությունների պատմություն (Թարիխ-ի-դովել-ի-իսլամիյե / تاریخ دول اسلامیه), Ժամանակակից պատմություն (Թարիխ-ի-ասր-ի-հազիր / تاریخ عصر حاضر), Ժամանակակից պատերազմի ակունքներ (Մանշա-ի-ջենգ-ի-հազիր / منشاء جنگ حاضر), Ընդհանուր աշխարհագրություն (Ջողրաֆիա-ի-օմումի / جغرافیای عمومی) դասգրքային հատորները, որոնք դասվում են օսմանյան պաշտոնական սկզբնաղբյուրների շարքին ։ Ծնվել է 1853 թ. Ստամբուլում։ Եղել է Ստամբուլի Գալաթասարայի և հանրահռչակ Մելեքիե միջնակարգ դպրոցների, ինչպես նաև՝ ֆրանսերեն-թուրքերեն երկլեզու մի քանի դպրոցների հիմնադիր-տնօրենը։ Հուրիյեթից հետո՝ 1908 թ. ընտրվել է ծերակույտի անդամ։ 1909 թ. նշանակվել է կայսրության պաշտոնական պատմագիր և վարել այդ պաշտոնը մինչև 1922 թ.։ 1910 թ. հիմնադրել է Օսմանյան պատմության հիմնարկը։ Պետական պաշտոնավարությանն առընթեր, մասնակցել է ակադեմիական աշխատանքների՜ հեղինակ է մի շարք դասագրքերի։ Հանրապետության հռչակումից հետո՝ 1923 թ. ընտրվել է Թուրքիայի միջլիսի անդամ։ Վախճանվել է 1925 թ.։



Նկար 17-
Աբդուլռեհման Շերեֆ բեկ

Աբդուլռեհման Շերեֆ բեկի հեղինակած Ընդհանուր աշխարհագրություն դասագրքի առաջին հատորը տպագրվել է 1906 թ., Բաբը Ալիում՝ Ստամբուլ (տե՜ս Նկար 18)։


Նկար 18-
Աբդուլռեհման Շերեֆ բեկի հեղինակած
Ընդհանուր աշխարհագրություն դասագրքի տիտղոսագիրը


Սույն դասագրքի առաջին հատորի Կովկաս բաժնում, ուր ընդարձակ բացատրություններ են տրվում կովկասյան նահանգների մասին (տե՜ս Նկար 19), ի թիվս այլոց, Շիրվան-ի մասին ասված է. այս նահանգի կենտրոնը Բաքուն է և նրա նշանակալի քաղաքներ են Շաքին և Շամախին։ Շամախին երեք-չորս տասնյակ տարի առաջ ամբողջապես ավերվել է երկրաշարժի պատճառով ։


Նկար 19-
Շերվան-ի մասին բացատրությունն ըստ
Աբդուլռեհման Շերեֆ բեկի հեղինակած Ընդհանուր աշխարհագրություն դասագրքի


Պետք է նշել, որ Շամախի քաղաքը չորս անգամ՝ 1191 թ., 1667 թ., 1859 թ. և 1902 թ. մատնվել է երկրաշարժի։ Աբդուլռեհման Շերեֆ բեկի նշումը հավանաբար առընչվում է 1859 թ. մեծ երկրաշարժին, որի պատճառով Շամախի քաղաքը ստացավ մարդկային և նյութական խոշոր վնասվածքներ, որոնց հետևանքով Շիրվանի կենտրոնը Շամախիից փոխադրվեց Բաքու ։
զրակացություն



Ներկայացված փաստերը վկայում են, որ Օսմանյան կայսրության պաշտոնական քարտեզներում և հանրագիտարանային նշանակության հրատարակություններում և դասագրքերում, 16-րդ դարից սկսյալ մինչև 1918 թվականի մայիսը, այսպես կոչված՝ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության հիմնումը, Ադրբեջան պետության աշխարհագրական դիրքն անվանվել է Շիրվան կամ Շերվան, իսկ Ադրբեջանը համարվել է Իրանի երկրամաս։
Հաշվի առնելով սույն քարտեզների և այլ փաստաթղթերի թուրքական-պաշտոնական բնույթը, ուստիև՝ 1918-ին սեփական բանակի սվիններով ստեղծված պետության պատմությունը կեղծելու հարցում որևէ շահագրգռության իսպառ բացակայությունը, միանշանակ կերպով կարելի է եզրակացնել, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետություն հասկացությունը շ-
ինծու աշխարհագրական և քաղաքական կատեգորիա է։
b>

V.M.V

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.