Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

24. Nov.2025 - Preghiere on Ar.eno - Հավատում ենք Մեկ Աստծո
Հավատում ենք Մեկ Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:

Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց,

միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որի միջոցով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիները և աներևույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով ճշմարտապես և ոչ կարծեցյալ կերպով՝ առավ մարմին, հոգի և միտք և ամեն ինչ, որ կա մարդու մեջ։

Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան։

Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղին և կատարյալին, որ խոսեց օրենքի և մարգարեների և Ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։

Հավատում ենք նաև մեկ, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:

Galaxy A15

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.