|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
01: Settembre.2025:- ՀՊՄՀ_գրադարան Օրվա_խրոնիկա
|
#ՀՊՄՀ_գրադարան
#Օրվա_խրոնիկա
• 570 թ. - Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը։
• 1387 թ. - Լենկթեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը։
• 1557 թ. - մահացել է Ժակ Կարտիեն, ֆրանսիացի ծովագնաց, ճանապարհորդ (ծնվ. 1491 թ.)։ Սկիզբ է դրել Հյուսիսային Ամերիկայի ֆրանսիական գաղութացմանը։ Առաջին եվրոպացին, ով հայտնաբերել և քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոսի ծոցը և Սուրբ Լավրենտիոսի գետը, իսկ այդ տարածքը անվանել «Կանադի երկիր»։ Համարվում է Կանադայի հայտնագործողների մեկը։
• 1715 թ. - մահացել է Լյուդովիկոս XIV-ը, Ֆրանսիայի և Նավարայի թագավոր 1643 թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանել է Բուրբոնների հարստությանը (ծնվ. 1638 թ.)։Լյուդովիկոս XIV-ը հիմնավոր կրթություն չի ստացել, բայց ունեցել է արտասովոր բնատուր ունակություններ և բարձր ճաշակ: Ճոխության ու զվարճանքի հակումը նպաստել է, որ Վերսալը վերածվեր Եվրոպայի նշանավոր պալատներից մեկի և նորաձևությունների օրենսդրի:Լյուդովիկոս XIV-ի լիարժեք իշխանավարությունն սկսվել է Մազարինիի մահվանից (1661թ.) հետո, երբ նա բարեփոխել է պետական իշխանությունը, կազմավորել 3 նախարարներից բաղկացած պետական մարմին: Տնտեսության մեջ արմատավորել է պետական վերահսկողությունը, կենտրոնական ու տեղական վարչական մարմինների բարեփոխման շնորհիվ խթանել արդյունաբերության և առևտրի զարգացումը: Ձգտելով վերահսկողություն սահմանել նաև կաթոլիկ եկեղեցու վրա՝ հակադրվել է Ինոկենտիոս XI պապին, 1682թ. հրավիրել է հոգևորականության ժողով, ընդունել է «Գաղիական հոգևորականության հռչակագիրը» և հալածանք սկսել այլախոհների դեմ: Լյուդովիկոս XIV-ն ստեղծել է հզոր բանակ ու նավատորմ և ակտիվացրել նվաճողական քաղաքականությունը Եվրոպայում: Գերիշխանության հասնելու նպատակով սկսել է պատերազմը. Իսպանիային դուրս է քշել Հարավային Նիդեռլանդներից (1672–78թթ.), գրավել Ֆրանշ-Կոնտեն, 1681թ. Ֆրանսիային է միացրել Ստրասբուրգը, 1684թ.՝ Լյուքսեմբուրգը, 1688թ.՝ Ռեյնի մարզը:Լյուդովիկոս XIV-ի օրոք զգալիորեն զարգացել են գիտությունը, արվեստներն ու գրականությունը, հիմնադրվել են Փարիզի գիտությունների ակադեմիան (1666թ.), Փարիզի աստղադիտարանը (1667թ.), Թագավորական երաժշտական ակադեմիան (1669թ.), ֆրանսերենը գործածությունից դուրս է մղել լատիներենը: Գրականության ոլորտում փայլել են Պիեռ Կոռնելը, Ժան Ռասինը, Նիկոլա Բուալոն, Ժան դը Լաֆոնթենը, Շառլ Պեռոն, բեմադրվել են Ժան Բատիստ Մոլիերի կատակերգություններն ու Ժան Բատիստ Լյուլլիի օպերաները, կառուցվել են դասական ճարտարապետության գլուխգործոցներ` Լուի Լևոյի և Կլոդ Պեռոյի պալատները, Լենոտրի այգիները և այլ շինություններ: Ավանդությունը Լյուդովիկոս XIV-ին է վերագրել «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Այնքան է մեծացել նրա անձի պաշտամունքը, որ նույնիսկ ստացել է Արև արքա մականունը:
• 1922 թ. - ծնվել է Հակոբ Սալախյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948-ից (մահ. 1969 թ.)։ 1944-1947 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947 թվականին «Լև Տոլստոյի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1958 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-1958 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչ, «Լիտերատուրնայա գազետա» թերթի Հայաստանի սեփական թղթակից, 1959-1969 թվականներին՝ «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։ Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1952-ին լույս է տեսել Սալախյանի «Ն․ Վ․ Գոգոլ․ քննադատական կենսագրական ակնարկ» գիրքը, 1957-ին՝ «Եղիշե Չարենց»՝ բանաստեղծի կենսագրության և ստեղծագործության մասին առաջին ամբողջական մենագրությունը։ Գրականագիտական խոր վերլուծություններով է գրված Տ․ Շևչենկոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ «Զինված մարգարեն» (1964) աշխատությունը։ Սալախյան առաջաբաններ է գրել Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Հ․ Հակոբյանի ռուս. հրատարակությունների համար։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Ռուսերեն լույս են տեսել «Եղիշե Չարենց» (Երևան, 1956, Մոսկվա, 1958), «Հինավուրցը և երիտասարդը» (Մոսկվա, 1971) գրքերը։
Vartanian
|
|
|
|
|