|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
17,:Agosto_2025:Քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանության տարիներին Չարլի Չապլինը հիմնեց հայ երեխաներին օժանդակելու հիմնադրամ և այդ հիմնադրամին փոխանցեց հավաքված բոլոր միջոցները։ Նա հավաքեց
|
Քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանության տարիներին Չարլի Չապլինը հիմնեց հայ երեխաներին օժանդակելու հիմնադրամ և այդ հիմնադրամին փոխանցեց հավաքված բոլոր միջոցները։ Նա հավաքեց 1 միլիոն ԱՄՆ դոլար (որը մեր օրերում հավասար է մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի) և ամբողջ գումարը նվիրաբերեց Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին օգնելու համար։
1965 թվականին համաշխարհային ճանաչում ունեցող հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հրավիրվեց Շվեյցարիա՝ միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում։ Այն ժամանակ Չարլի Չապլինը 76 տարեկան էր, ապրում էր մեկուսացած՝ Ժնևի մերձակայքում գտնվող իր վիլլայում և հազվադեպ էր ընդունում հյուրերի։ Զարմանալիորեն, Արամ Խաչատրյանը հրավեր ստացավ հենց Չապլինից՝ իր վիլլայում հյուրընկալվելու խնդրանքով։
Մի քանի ժամ տևած երկար զրույցից հետո Խաչատրյանը հարցրեց, թե որն է Չապլինի տխուր դեմքի գաղտնիքը։ Լուռ ժպիտով Չապլինը տարավ Խաչատրյանին իր անձնական սենյակ, որտեղ բացեց մի սեղան, որի մեջ պահված էին սկավառակներ՝ ձայնագրություններով, որոնցում ջութակահարները կատարում էին հայ հոգևորական, հայ երաժշտության հանճար և էթնոմ երաժշտագիտության առաջամարտիկ Կոմիտասի ստեղծագործությունները։ Չապլինն ասաց, որ այստեղ իր ամենասիրելի կատարումներն են, և նա դրանք լսում է ամեն անգամ, երբ հոգու հանգստություն է ուզում գտնել։ Խաչատրյանին նվիրելով սկավառակներից մեկը՝ նա ավելացրեց․ «Կյանքում մենք չափազանց շատ ենք մտածում և չափազանց քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը պարզապես մաքուր հույզերի անսահման օվկիանոս է»։ Ինչպես հայտնի է, Չապլինի ֆիլմերում հաճախ հնչում էր հենց իր հեղինակած երաժշտությունը, սակայն մեծն մաեստրոյի ներկայությամբ նա չհամարձակվեց ներկայացնել իր ստեղծագործությունները։
Շվեյցարիայում այցի ավարտին Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Դա իմանալով՝ Չապլինը նրան ուղարկեց առողջացման մաղթանքով գրություն և վարդերի մի փունջ։ Խաչատրյանը առանձնապես գնահատեց այս նվերը, և չորացած ծաղկեփունջը բերեց Մոսկվա, դրեց իր ռոյալի վրա և պահեց այնտեղ մինչև կյանքի վերջ։ Ներկայում այդ ծաղկեփունջը պահում է նրա որդին՝ որպես Չապլինի հետ հանդիպման հիշողություն։
Այս հանդիպման լուսանկարները պահպանվում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
VEnews էջից
Vartanian
|
|
|
|
|