Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

08 .Agosto.2025 : discussioni di oggi trilaterale a Washington Trump Con Pashinian e Alieve
- https://www.facebook.com/share/p/16ameREcBw/ *** Վաշինգտոնում այսօր/վաղը ստորագրվող համաձայնագրերի դրական եւ բացասական կողմերը, որքանով դրանց մասին տեղյակ ենք արտահոսքերից։

Դրական դրույթներ/ձեռքբերումներ

1․ Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը տրամադրվող ճանապարհների վրա, ավելին, սկսելու է ստանալ շահաբաժիններ դրանց շահագործումից՝ չանելուվ որեւէ ֆինանսական ներդրումներ։ Կյանքի է կոչվում Խաղաղության խաչմերումի Արեւելք-Արեւմուտք ուղղությունը, որեւէ կերպ չխոչընդոտելով հետագայում նաեւ Հյուսիս-Հարավ ուղղությանը եւ Իրան-Վրաստան-Սեւ Ծով ճանապարհների, գազա-եւ նավթատարների, էլեկտրական հոսանքի ուղիների, մալուխների կառուցման համար։ Այսպիսով՝ Հայաստանը դուրս է գալիս մեկուսացումից եւ ներգրավվում տարածաշրջանային ենթակառուցվածքային մեգանախագծերի մեջ։

2․ ԱՄՆ իր աշխարհատնտեսական շահերով մտնում է տարածաշրջան․ այդ շահերը մեծ հաշվով համապատասխանում են Հայաստանի շահերին, քանի որ ենթադրում են խաղաղություն եւ կայունություն՝ նավթագազային եւ լոգիստիկ բիզնես ծավալելու նպատակով։ Ի հավելումն Եվրամիության դիտորդական առաքելության, որը անգամ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացունից հետո դուրս չի բերվելու Հայաստանից (այլ միայն հեռացվելու է սահմաներից)՝ սա էապես ավելացնում է Հայաստանի անվտանգությունը, ու գրեթե զրոյացնում Ադրբեջանի կողմից ուժով «արտատարածաշրջանային միջանցք (էլ ուր մնաց՝ Սյունիքը) զավթելու հնարավորությունը։

3․ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում շեշտակի նվազում է, իսկ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո եւ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, ճանապարհների ապաշրջափակումից հետո հայ-թուրքական լարվածության նվազեցումը ճանապարհ է բացում Հայաստանից ռուսական ռազմաբազան հեռացնելու համար, որը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ Ադրբեջանի 2021-2022թթ․ հարձակումների ընթացքում։ Սա իր հերթում բացում է դռները Հայաստանի ռազմական համագործակցության ՆԱՏՈ-ի հետ (ընդհուպ՝ անդամակցությունը) եւ/կամ ԱՄՆ-ի հետ՝ ընդհուպ Ոչ-ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի ստացում, այսինքն՝ երկարաժամկետ անվտանգության եւ հանգիստ/խաղաղ տնտեսական եւ մարդկային զարգացում ապահովելու հնարավորություն։

4․ Հայաստանը բացում է միայն կոմերցիոն/առեւտրային նախամուտք Ադրբեջանին դեպի Նախիջեւան։ Սա նշանակում է, որ ռազմական բեռների եւ տեխնիկայի տեղափոխությունների համար Հայաստանի հատուկ թույլտվությունն է պետք լինելու, ինչը էապես ավելացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը։ Նաեւ մյուս բոլոր երկրների բեռները անցնելու են Թրամփի ուղիով ընդհանուր ընթացակարգերով։

5․ Հայաստանը դառնում է մաս նոր նավթագազային մեգանախագծերի, որոնք համարժեք են լինելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհանին ու TANAP-ին՝ տեղափոխելով ղազախական նավթը եւ թուրքմենական գազը դեպի Եվրոպա։ Դա նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես կարող է ազատվել Ռուսաստանից նավթագազային կախվածությունից, գնելով իր տարածքով անցնող Ղազախական նավթը եւ թուրքմենական գազը։ Ղազախական նավթի դեպքում կարող է վերջապես իրականություն դառնալ Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցումը, ինչը Հայաստանը ոչ միայն ինքնաբավ կդարձնի բենզինի եւ այլ նավթամթերքների մասով, այլեւ տնտեսական զարգացման նոր կլաստեր կարող է դառնալ։ Կարեւոր է նաեւ, որ այդ նավթագազային նախագծերում ադրբեջանական պետական Սոկար ընկերության հետ փայատեր է դառնում ամերիկյան Էքսոն Մոբիլը/Exxon Mobil, ինչը հնարավորություն կտա Հայաստանին խելամիտ/շուկայական գներով ձեռք բերել իր կառավարման ներքո գտնվող նավթատարից եւ գազատարից ղազախական նավթն ու թուրքմենական գազը։ Ամեն դեպքում անհրաժեշտ է ինտենսիվացնել Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Ի դեպ, Էքսոն Մոբիլի առանցքային թոփ-մենեջերներից է (Խորհրդի անկախ տնօրեն) հայազգի Սթիվեն Կանդարյանը։ Չգիտեմ որքանով սա կարող է օգտակար լինել մեզ համար։ Ի գիտություն․ Էքսոն Մոբիլի ինստիտուցիոնալ/կառուցակարգային փայատերերից են Vanguard Group-ը (9,8%), BlackRock Inc.-ը (6,9%) եւ State Street Corp.-ը (5,3%): Եւս 40% -ի բաժնետեր են մինորիտար/փոքր ներդրողները։ Մինչեւ գործարքի մասին պաշտոնապես հայտարարելը Exxon Mobil (XOM) արժեթղթի գինը 105,95 $ է։ Իմ կարծիքով երկուշաբթի օրը՝ միջազգային բորսաների բացվելուն պես այն կտրուկ աճ կարձանագրի։ Այնպես որ արժեթողերի առեւտով զբաղվողները եւ ներդրողները կարող են ուշադրություն դարձնել այս հնարավորության վրա։

6. Ի տարբերություն նախապես պլանավորված տարբերակի (համատեղ՝ Հայաստան-Ադրբեջան դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին այն լուծարելու խնդրանքով), այժմ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ դուրս են գալիս այդ ձեւաչափից, ինչն ինքնին պարտադիր չէ, որ բերի Մինսկի խմբի լուծարմանը, քանի որ այն ստեղծվել էր ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությոնները կարգավորելու, այլ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու նպատակով։ Ուժի կիրառմամբ Արցախի ինքնահռչակ հանրապետության ոչնչացումը եւ արցախահայության ցեղասպանությունը/հայրենազրկումը որեւէ միջազգային նորմով չի կարող համարվել «խնդրի լուծում»։

5․ Եթե Վրաստանով անցնող ճանապարհներին հայկական բեռների համար խոչընդոտների ստեղծումը կապված էր Վրաստանի իշխանության ցանկության հետ՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Վրաստանի համար մրցակից նոր մեգաուղիների ձեւավորմանը մասնակցության համար, ապա պայմանագրերի ստորագրումից հետո այդ խոչընդոտները/ ճնշումները կդադարեն։ Իսկ եթե դրանք շարունակվեն, ապա ավելի հիմնավոր կդառնա վրացի որոշ փորձագետների կարծիքի վրա հիմնված մեր պնդումները առ այն, որ այդ խոչընդոտների պատվիրատում Կրեմլն էր/է, որը չի կարող անմիջականորեն փակել Լարսը հայկական ապրանքների համար, որպեսզի լեգիտիմ առիթ չտա Հայաստանին դուրս գալու ԵԱՏՄ-ից, եւ ճնշում գործադրելու նպատակով խոչընդոտներ է հարումցում Վրաստանի իշխանությունների ձեռքով։

Բացասական/ռիսկային պահեր․

1․ Պարզ չի, թե արդյո՞ք որ չափով է ապահովվելու ճանապարհների ապաշրջափակման հայլայնությունը։

2․ Պարզ չի, թե ինչ պատժամիջոցներ են նախատոեսվում առնվազն ճանապարհների ապաշրջափակման պայմանավորվածությունների (եթե այդպիսիք լինելու են) խախտած կողմի համար։

3 Եվրամիության բացակայությունը գործարքից մտահոգիչ կարող է լինել մեր եվրոպացի գործընկերների համար, քանի որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել Միջին միջանցքի վրա իր ազդեցության նման ավելացումը Չինաստան-Եվրոպա բեռնափոխադրումների հանդեպ վերահսկողություն հաստատելու եւ դրանք կառավարելու, անհրաժեշտության դեպքում՝ խոչընդոտելու համար։

4․ Այն, որ Հայկական երկաթգծերը, չնայած կոնցեսիայի բազմիցս խախտմանը՝ դեռ գտնվում են ռուսական ЮКЖД-ի կառավարման ներքո էապես կաշկանդում է Հայաստանին բերել ԱՄՆ աշխարհատնտեսական շահերը նաեւ Հայաստանի կենտրոոնական եւ հյուսիսային հատված, ինչը կշահագրգռեր Վաշինգտոնին ազդել Թուրքիայի վրա՝ դադարելու Ղարս-Իգդիր-Նախիջեւան թանկարժեք եւ Հայաստանի մեկուսացմանը միտված երկաթգծի կառուցումը։

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.