Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

27.02.2021; S.Grigorio di Narek nei Giardini del Vaticano
ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ
------------
Այսօր կեսօրին Վատիկանի պարտեզներում տեղադրված Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր միջեկեղեցական արարողություն՝ նախաձեռնությամբ Հայ Եկեղեցու Սուրբ Աթոռում Ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության Սուրբ Աթոռում Դեսպանության ու նախագահությամբ Վատիկանի Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի ու Քրիստոնեական միության խրախուսման քահանայապետական խորհուրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի։
Հայ մե¬ծագույն սրբի ու աս¬տվածա¬բանի հիշատակության արարողությանը՝ նախագահությամբ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ներկայությամբ կարդինալներ Լեոնարդո Սանդրիի ու Կուրտ Կոխի, իրենց մասնակցությունը բերեցին հայ առաքելական և կաթոլիկ հոգևորականներ։
Հանդիսությանը ներկա էին ՀՀ Սուրբ Աթոռում և Իտալիայի Հանրապետությունում դեսպաններ՝ պարոն Կարեն Նազարյանը և տիկին Ծովինար Համբարձումյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում տարբեր երկրների դեսպաններ և Հռոմի Հայ համայնքի ներկայացուցիչներ։
Արարողության ժամանակ հայ համայնքի երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին Սբ․ Գրիգոր Նարեկացու տաղերից՝ «Հավուն հավուն» /շվի՝ Սոնա Հակոբյան/ և «Սայլն այն իջանէր» /սոպրանո՝ Մարինե Գրիգորյան/։

Իր փակման խոսքում դեսպան Նազարյանը՝ բնորոշելով Գրիգոր Նարեկացուն որպես «Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ, որն ունակ է միավորել ժողովուրդներն ու եկեղեցիները», վերահաստատեց հայ ժողովրդի կամքը «միասնական շարունակել եղբայրական ճանապարհը և համաշխարհային երկխոսությունը՝ ի նպաստ միմյանց սուրբ գանձերի փոխանակմանը` սիրո, հարգանքի և փոխվստահության ոգով»:

Նախքան միջեկեղեցական արարողությունը, Սբ․ Պետրոսի տաճարում՝ Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին Սուրբ Պատարագ մատուցեց ի հիշատակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Համապատարագեցին՝ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Գերշ․ Տ․ Լևոն արքեպիսկոպոս Զէքիյանը և Քրիստոնեական միության խրախուսման քահանայապետական խորհուրդի քարտուղար կարդինալ Բրայան Ֆարելը։
Հարկ է հիշել, որ 2015 թվականի ապրիլի 12-ին ՝ Հռոմի Սուրբ Պետրոս Տաճարում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Սուրբ Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Ընդհանրական Եկեղեցու վարդապետ»:
Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետն՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ, օրհնեց Վատիկանի պարտեզնե-րում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։
Իսկ վերջերս, փետրվարի 2-ին, Սբ. Աթոռի Պաշտամունքի և խորհուրդների մատակարարման ժողովը հայտարարեց Ֆրանցիսկոս Պապի հրամանը՝ արձանագրել Սուրբ Գրիգոր Նարեկացուն Լատինական Եկեղեցու ծիսական օրացույցի մեջ, Հայոց Սուրբին հիշատակելով յուրաքանչուր տարվա փետրվարի 27-ին։ https://www.facebook.com/groups/32727487284/permalink/10157971841832285/ - https://m.facebook.com/story.php?story_fbid=1764428380397965&id=100004924596253

Vartanian - Anush

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.