Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

03.Dic. 2022: oggi 3 Dic la giornata della nascita della prima chiesa cristiane Armena apistolica con S.Tadeo e S.Bartolomeo
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Հայ Եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

2014 թվականին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս երկու Առաքյալների տոնը հռչակել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սբ․ Հովհաննես Մկրտիչ և Սբ․ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվում է Սբ․ Պատարագ, որի ընթացքում մատուռ-մկրտարան բերվում է համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը, որը զետեղված է Սուրբ Էջմիածնում: Սրբազան մասունքը երկրպագության համար պահվում է մատուռ-մկրտարանում մինչև ժամը 18։00։
Մինչդեռ երեկ՝ երեկոյան ժամերոգության ավարտին կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընացքում դուրս բերվեցին սրբերի մասունքները։

Սբ․ Թադեոս առաքյալը Քրիստոսի Համբարձումից հետո, նախ գալիս է Եդեսիա, որտեղ, ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում և դարձի բերում Աբգար Ե Ուքքամա թագավորին (Ք.ա. 1-ին դար - 50): Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային ՝ Աբգարի քեռորդուն։ Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի հազարավոր մարդիկ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը։ Իմանալով այդ մասին՝ Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին։ 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում՝ ներկայիս Պարսկական Ատրպատական գավառի արևմտյան մասում։ Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Արտազի Ս.Թադե վանքը։

Սուրբ Բարդուղիմեոսը ծնվել է Գալիլեայի Կանա քաղաքում։ Քրիստոնեություն է քարոզել Հնդկաստանում, Պարսկաստանում, Արաբիայում, Հայաստանում։ Նրա քարոզչությունը Հայաստանում սկսվեց Գողթն գավառից, շարունակվեց Սյունիքի, Արարատի և Վասպուրականի շրջաններում։ Սուրբ Բարդուղիմեոսը քրիստոնեական մկրտություն է տվել Սանատրուկ թագավորի քրոջը՝ Ոգուհի իշխանուհուն և Տերենտիոս հազարապետին։
Ըստ ավանդության, առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Սուրբ Բարդուղիմեոս վանքը։ Վասպուրականի Աղբակ գավառում գտնվող վանքն այսօր կիսավեր վիճակում է։

Երկու լուսավորիչներն իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սբ. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խոցեց խաչված Հիսուսի կողը, ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը:

#armenianchurch, #SaintBartholomew, #Saintthadeus, #pontificallegation

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0qeB8CxboWaokykTwDdG48YRbDb6FQ46Q2hUchoBqemdrRQFDLk7jyphPLHjYpNNAl&id=100053299060129

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.