Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

2 Ag. 2016 - Սասնա ծռերի հանձնվելու որոշումը` ավելորդ արյունահեղությունից խուսափելու նպատակով ողջունելի քայլ էր և միանգամայն դրական ընդունվեց գրեթե բոլորի կողմից:
( Ex ambasciatore armena in Italia ;)
Rouben Karapetian
2 agosto alle ore 18:45 Erevan, Armenia

Սակայն դրանից հետո Ս.Սարգսյանի ելույթն ու շեշտադրումները էլ ավելի սրեցին իրավիճակը մեր առանց այդ էլ ծայրաստիճան մասնատված հասարակության մեջ, ուր իշխանությունները վայելում են զրոյից ցածր ժողովրդական վստահություն, եթե չասենք` բացահայտ ատելություն: Ս.Սարգսյանի ելույթն ուներ երեք հիմնական նպատակ` քաջալերել սեփական ճակատագրով անհանգիստ իրեն հավատարիմ մարգինալ իշխանական խմբին, վերջիններիս վստահեցնել, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է և, որ վճռական է լինելու իր սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու հարցում, ուրեմն և պաշտպանելու իր մտերիմների շահերը:
Ստեղծված իրավիճակում երբ երկիրը գտնվում է ներքին ու արտաքին գոյութենական մարտահրավերների առաջ, բռնաճնշումներն ու առճակատումը սեփական ժողովրդի հետ կարող է անկառավարելի դարձնել դեպքերի հետագա զարգացումները ու հանգեցնել քաոսի` իշխանական գործող բուրգի ու այնտեղ պետական լիդերների ակնհայտ չգոյության պայմաններում: Ուստի, կոչ եմ անում ամենաբարձր ատյանում որոշումներ կայացնողի վրա ազդեցություն ունեցող խորհրդականներին ու պաշտոնյաներին միջամտելու Ժ.Սեֆիլյանի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Ա.Ենիգոմշյանի, ինչպես նաև վերջին օրերին անհիմն ձերբակալված Ա.Մարտիրոսյանի, Դ.Սանասարյանի, Ա.Ղուկասյանի և բազմաթիվ այլ ՀՀ քաղաքացիների շինծու գործերը կարճելու և նրանց ազատ արձակելու հարցում` հասարակությունում լարվածությունը էլ ավելի չսաստկացնելու նպատակով: Իշխանությունները պետք է սթափվեն: Վախի միջոցով ու վախ սերմանելով անհնար է հավերժ կառավարել: Իշխանություններին տված Սասնա ծռերի ամենակարևոր դասը հենց դա էր: Ժողովրդին կարողեն ճնշել ու ստորացնել, սակայն նրա ոգին հաղթել չի հաջողվել որևէ բռնակալի: Սասնա ծռերի մյուս ամենակարևոր ուղերձը ուղղված էր ժողովրդին` հաղթում են ոչ թե քանակով, այլ` որակով, հաղթում են ոչ թե զենքով, այլ` ոգով: Ուրեմն, մենք երբեք չպետք է հավատը կորցնենք սեփական ուժերի նկատմամբ ու ոչ էլ հուսահատվենք: Իշխանափոխություն չեն պահանջում, այլ` պարտադրում են: Այսօր մեր հասարակության բոլոր խավերի, քաղաքական ուժերի, հասարակական կազմակեպությունների միակ խնդիրը պետք է հանդիսանա այդ օրակարգային հարցի շուրջ համախմբումն ու դրա իրականացման կոնկրետ աշխատանքային ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակումը: Դա քաղաքական գործընթաց է, որի անցումային լուծումներից մեկն էլ կարող է հանդիսանա` Վստահության կառավարության ձևավորումը: Վերջինս կարող է ապահովել համապատասխան պայմաններ մեր երկրում անկախությունից ի վեր գեթ մեկ անգամ ազատ և արդար ընտրությունների իրականացման համար:

v. vartranian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.